18 09 2023

Հայկ Մարությանի վերջին տեսաուղերձը` թարգմանաբար. Վահե Սարգսյան

Հայկ Մարությանի վերջին տեսաուղերձը` թարգմանաբար. Վահե Սարգսյան

Պատմաբան, Yerkir.am-ի խմբագիր Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է կատարել․

«Հայկ Մարությանի վերջին տեսաուղերձը թարգմանաբար ասում է. - ինձ ոչ մի Արցախ, ՀՀ-ի ճակատագիր, Թուրքիա, Ադրբեջան չի հետաքրքրում, - ինձ մի բան է հետարքրքրում՝ մուռս հանեմ Նիկոլ Փաշինյանից ու լինեմ քաղաքապետ, - թույլ տվեք ներկայացնել դասական կրկեսի սցենար. Արամ Զավենիչին ևս հռչակել ընդդիմություն, արդյունքում՝ ավագանու 3 ուժերը հիմա մի քանի օր իմ կողքին թող լինեն, բայց հենց ընտրվեմ՝ դառնան ինձ ընդդիմադիր ու սկսեն հարձակվել ինձ վրա... - 3 ուժերը խուլ ու համրի նման պիտի գան և առանց խոսելու (պայմանավորվածության), աչքերը փակ ինձ ընտրեն քաղաքապետ, - կամ ես կլինեմ քաղաքապետ, կամ Երևանը քաղաքապետ չի ունենա (այս փուլում)»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ